Աշխարհ

05.05.2016 11:11


Լոնդոնում ընտրություններ են

Լոնդոնում ընտրություններ են

Լոնդոնում մեկնարկել են քաղաքապետի եւ Լոնդոնի ասամբլեայի ընտրությունները։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը կծավալվի Լեյբորիստական կուսակցության թեկնածու, տրանսպորտի նախկին նախարար Սադիք Հանի եւ պահպանողական Զաք Գոլդսմիթի միջեւ։ Լոնդոնցիներն ընտրելու են նաեւ ասամբլեայի 25 անդամների։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 6 մլն մարդ։

Այսօր ընտրություններ կկայանան Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարաններում եւ մի շարք համայնքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը