Լրահոս

05.05.2016 13:34


Ա. Բեգլարյան. «Արցախի դպրոցներում դասերը չեն հետաձգելու»

Ա. Բեգլարյան. «Արցախի դպրոցներում դասերը չեն հետաձգելու»

«Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:
Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել, ժողովուրդ ջան»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը