Լրահոս

05.05.2016 13:36


Բունդեսթագի պատգամավոր Վայլերը կհանդիպի բրյուսովցիների հետ

Բունդեսթագի պատգամավոր Վայլերը կհանդիպի բրյուսովցիների հետ

Սույն թվականի մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանդիպում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ:

Ալբերտ Վայլերը մեծ ներդրում է ունեցել Հայ-գերմանական ֆորումի հիմնադրման, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնման, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Միջոցառումն էլ ավելի կամրապնդի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները:

Միջոցառմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը