Լրահոս

05.05.2016 16:34


Խ. Հարությունյան. «Մհեր Սեդրակյանը խախտել է էթիկայի նորմերը»

Խ. Հարությունյան. «Մհեր Սեդրակյանը խախտել է էթիկայի նորմերը»

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնել է, որ մասնակի բավարարվել է լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու համար Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով հայհոյել էր լրագրողին:

Հարությունյանը նշել է, որ տեսանյութում ակնհայտ վիրավորական արտահայտություն պատգամավորի կողմից չեն նկատել՝ այդուհանդերձ, հավելելով, որ Սեդրակյանը խախտել է էթիկայի նորմերը.

«Մհեր Սեդրակյանը էթիկայի կանոնների 6.1 կետի «ը» ենթակետով պայմանավորված պահանջը՝ այն է՝ հարգալից վերաբերմունք այն անձանց հետ, որոնց հետ շփվել է, խախտել է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը