Լրահոս

05.05.2016 21:00


Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին՝ ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 11 տնից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Բ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 4-ին՝ ժամը 13.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը