Լրահոս

06.05.2016 10:45


Կկայանա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը

Կկայանա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը

2016 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:

Հիշեցնենք՝ ամբաստանյալ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումն ավարտված է: Կհրապարակվեն ռուսական կողմի իրականացրած քննչական փորձարարության արդյունքները:

Այս խորագրի վերջին նյութերը