Լրահոս

06.05.2016 10:18


Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը

Մայիսի 5-ին՝ ժամը 23.15-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Mercedes E190» մակնիշի 37 TS 517 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 15 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1989 թ. ծնված Ն. Մ.-ը, հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը