Լրահոս

06.05.2016 10:35


ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Գարո Փայլանի հետ կապված միջադեպին

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Գարո Փայլանի հետ կապված միջադեպին

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել էր Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել Թուրքիայի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Գարո Փայլանի նկատմամբ իրականացված հարձակումները:

ԱՄՆ պետդեպում կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ գերատեսչության փոխխոսնակ Մարկ Թոներն անդրադարձել է այդ միջադեպին։

«Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- նշել է Թոները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը