Լրահոս

06.05.2016 11:07


Ծնվել է Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը (լուսանկար)

Ծնվել է Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը (լուսանկար)

Մայիսի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը:

«Երեխան ծնվել է լուսադեմին, աղջիկ է: Քաշը 2 կգ 900 գրամ է»,-«Tert.am»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույր Սուսաննա Հովհաննիսյանը:

Հրաչի ցանկությունն է եղել, որ երեխային անվանակոչեն մոր անունով՝ Անահիտ:

«Ե՛վ մայրը, և՛ երեխան իրենց շատ լավ են զգում: Հրաչի ծնողները շատ ուրախ են»,-տեղեկացրեց բուժքույրը:

Նա ասաց նաև, որ ծննդկանին արդեն այցելել են Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը, Ախուրյանի գյուղապետը:

Նռանե Պապոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նորածնի լուսնակարը՝ մակագրելով. «Ահա հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի պստիկը, լույսը, հրաշքը, հերոսին կորցրած ընտանիքի ապավենն ու աշխարհը»։

Այս խորագրի վերջին նյութերը