Աշխարհ

06.05.2016 14:50


Վագրը չդիմացավ և մի քանի քոթակ հասցրեց. Տիմուրը չի վերադառնա Ամուրի վանդակ

Վագրը չդիմացավ և մի քանի քոթակ հասցրեց. Տիմուրը չի վերադառնա Ամուրի վանդակ

«360 Подмосковье» կայքի տվյալներով՝ ներկայումս Տիմուր այծի վիճակը կայուն է, որին վնասել էր երբեմնի անբաժան ընկեր վագր Ամուրը։ Կենդանին Մոսկվայի Սկրյաբինի անվան անասնաբուժական կլինիկայից դուրս կրգվի մայիսի 12–ին, սակայն հին ընկերներն այլևս նույն վանդակում չեն ապրի։

Այծը Մոսկվայի կլինիկա էր տեղափոխվել ապրիլի 26–ին. մինչ այդ Պրիմորիեի անասնաբույժները մի քանի շաբաթ ապարդյուն փորձում էին բուժել նրա մեջքի վերքերը։

Ամուրն ու Տիմուրը համացանցի աստղ դարձան արտասովոր ընկերության շնորհիվ. այծին վագրի վանդակ էին տարել իբրև կեր, սակայն նա ոչ միայն չէր թողել՝ գիշատիչը հոշոտի իրեն, այլև վտարել էր նրան վանդակից։ Այդուհանդերձ, հունվարի վերջին վագրը չդիմացավ և մի քանի քոթակ հասցրեց իր արտասովոր հարևանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը