Լրահոս

06.05.2016 16:12


ՈւԱԶ–ն արգելափակվել էր Վեդի գետում

ՈւԱԶ–ն արգելափակվել էր Վեդի գետում

Մայիսի 6-ին՝ ժամը 11.15-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Արարատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում` Վանաշեն գյուղում, «ՈւԱԶ» մակնիշի 88 RR 822 պ/հ ավտոմեքենայի վարորդ Լ. Մ.-ն փորձել է ավտոմեքենայով անցնել Վեդի գետը, սակայն արգելափակվել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել Լ. Մ.-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի 88 RR 822 պ/հ ավտոմեքենան (4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը