Լրահոս

06.05.2016 21:00


Ներկայացել են կամավոր

Ներկայացել են կամավոր

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 5-ին՝ ժամը 9.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գարիկ Ղ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի և 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնհորիվ մայիսի 5-ին՝ ժամը 15.20-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը