Լրահոս

06.05.2016 18:10


Հայտնի են դարձել ԼՂՀ-ի դեմ ապրիլի սկզբին մարտերի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները

Հայտնի են դարձել ԼՂՀ-ի դեմ ապրիլի սկզբին մարտերի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին գրում է «Artsakhpress.am»–ը։

Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:

Ինչպես հաղորդում է OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցությունների սեղան:

«Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երեւում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի», -նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է:

Մանրամասն՝ «Artsakhpress.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը