Լրահոս

06.05.2016 18:27


«Analitik.am»-ի տնօրենի օգնականը երկու ամսով կալանավորվեց

«Analitik.am»-ի տնօրենի օգնականը երկու ամսով կալանավորվեց

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 6-ին, երկամսյա կալանքի որոշում կայացրեց շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված «Analitik.am» կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ:

«Դատարանի նման վերբերմունքից ուրիշ բան չի մնում անել, քան բողոքարկել որոշումը: Հնգօրյա ժամկետում կբողոքարկենք մենք: Իմ պաշտպանյալը այս գործի հետ որեւէ առնչություն չունի, իր ցուցմունքում էլ է նա դա ասել»,-«NEWS.am»-ի հետ զրույցում ասաց Վարդիթեր Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Նշենք, որ քննչական մարմինը Վարդիթեր Գիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու միջնորդություն էր ներկայացրել:

Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Մանրամասն՝ «NEWS.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը