Լրահոս

06.05.2016 21:40


Զենք-զինամթերք` «Մանկական երկաթուղի» այգու թունելի մոտ

Զենք-զինամթերք` «Մանկական երկաթուղի» այգու թունելի մոտ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 4-ին՝ ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մանկական Երկաթուղի» այգու թունելի մոտ զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Մ.Մանուշյանի անվան այգու հետնամասում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` պայթուցիչներով, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, տարբեր տրամաչափի 166 փամփուշտ և նռնականետի ական: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը