Քաղաքական

17.05.2016 12:20


Սարգսյանը Վիեննա այցի արդյունքներն ամփոփել է օդանավում (տեսանյութ)

Սարգսյանը Վիեննա այցի արդյունքներն ամփոփել է օդանավում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում հարցազրույց է տվել այցը լուսաբանող լրագրողներին` ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքները:

Այս մասին «Թվիթթերում» հայտնել է նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Վիեննայում Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ալիևի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

7or.am

Տեսանյութը՝ «PanoramaamTV»–ի

Այս խորագրի վերջին նյութերը