Տնտեսական

Մայիս 17, 2016 17:38

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 7.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 7.75 տոկոս

2016 թ. մայիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

2016 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.9%:

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին՝ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի ավելացում, որը պայմանավորվել է հիմնականումարդյունաբերության և ծառայությունների ոլորտներում՝ սպասվածից ավելի դրական զարգացումներով: Դրական միտումներ են արձանագրվում նաև ներքին պահանջարկում՝ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը: Ընդ որում, նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածն ընդլայնվել է և արձանագրել աճի բարձր տեմպեր: Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ ԿԲ սպասումները 2016 թ. տնտեսական աճի վերաբերյալ ճշգրտվել են աճի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում: Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը: Նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016 թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.25% և 6.25%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 27-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Հունիս 26, 2019 18:00 Պահանջելով կարգավորել ուղևորափոխադրումների պայմանները։
«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

Հունիս 26, 2019 13:05 Պահանջում է հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։
«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։