Տնտեսական

Մայիս 19, 2016 13:20

«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը՝ ՋՏՊԿ-ում

«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը՝ ՋՏՊԿ-ում

«Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) ՀՀ ֆինանսների նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է վարկային ծրագրերի գնահատման առաքելություն՝ բյուջետային վարկերի ֆինանսական վիճակի վերլուծության, վարկերի վերադարձելիությունն գործող մեխանիզմների բացահայտման նպատակով:

Առաքելությունը, հանձին առաքելության ղեկավար Ջեյսոն Հարիսի, առաքելության անդամ Մեթյու Քուիլինանի և ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վ. Ջանվելյանի, մայիսի 18-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման օրակարգում ներառված էին 2 առանցքային հարցեր.

1. Ջրային ոլորտի կազմակերպություններին տրամադրված բյուջետային վարկերը և վարկավորման գործընթացները,

2. Ջրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերլուծության համակարգը:

Հանդիպման կողմերը քննարկումները նախ ծավալեցին խմելու ջրի և ոռոգման համակարգի քաղաքականության զարգացման գործողություններով (DPO) որդեգրված բարեփոխումների շրջանակներում՝ բացահայտելով ջրային ոլորտի առաջիկա զարգացումներն ու ուղղությունները: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ԱՄՀ-ի ուշադրությունը հրավիրեց խմելու ջրի 2-րդ սերնդի բարեփոխումների առանցքային խնդիրների վրա, որոնք ամրագրված են առաջիկայում կայանալիք մեկ վարձակալի ընտրության, այդ ոլորտում որդեգրված քաղաքականության սոցիալական ուղղվածության, համակարգի զարգացմանը միտված գործողություններով:

Ոռոգման ոլորտի ներդրումների քաղաքականության ուղղվածությունը նույնպես հիմնականում ունի սոցիալական ուղղվածություն: Առաջնային խնդիրներից է մեխանիկական ջրամատակարարման ծավալների էական կրճատումն ու անցումը ինքնահոս ջրամատակարարման, որը էական ազդեցություն կունենա ոռոգման ջրի սակագնի ձևավորման վրա: Պետք է աստիճանաբար իրականացնել ջրամատակարար ընկերությունների՝ ինքանաֆինանսավորման և ինքնածախսածածկման անցնելու գործողություններ, ջրամբարաշինության, մոտեցնող և երկրորդային ջրանցքների կառուցման միջոցով ապահովել հուսալի ու մատչելի ջրամատակարարում:

Պատվիրակության հետաքրքրության ոլորտում էին նաև վարկային ծրագրերի արդյունքների արդյունավետ գնահատման, ռիսկերի բացահայտման, ֆինանսական մոնիտորինգի, վարկերի վերադարձելիության հուսալի մեխանիզմների հետ կապված հարցերը:

ՀՀ ԳՆ Ջրային տնետեսության պետական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Հունիս 26, 2019 18:00 Պահանջելով կարգավորել ուղևորափոխադրումների պայմանները։
«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

Հունիս 26, 2019 13:05 Պահանջում է հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։
«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։