Լրահոս

23.05.2016 19:00


Ուղևորի պայուսակից դրամապանակ էր գողացել

Ուղևորի պայուսակից դրամապանակ էր գողացել

Մայիսի 21-ին՝ ժամը 19.20-ին, 1983 թ. ծնված Էռնա Ս.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 5 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար և զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 19.40-ին Երևանի Մամիկոնյանց փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ով խոստովանել է գողությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը