Քաղաքական

23.05.2016 15:55


«Բաբայանի վերադարձի տեղեկությունը հոգեբանական մեծ ազդեցություն է թողնելու և՛ ԼՂՀ-ի, և՛ Ադրբեջանի վրա» (տեսանյութ)

«Բաբայանի վերադարձի տեղեկությունը հոգեբանական մեծ ազդեցություն է թողնելու և՛ ԼՂՀ-ի, և՛ Ադրբեջանի վրա» (տեսանյութ)

-Ես ողջունում եմ Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Vesti.am» հարցին՝ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ընդգծելով, որ Բաբայանի վերադարձի տեղեկությունն արդեն հոգեբանական մեծ ազդեցություն է թողնելու և՛ ԼՂՀ-ի, և՛ Ադրբեջանի վրա.

-Ադրբեջանը շատ լավ հիշում է Սամվել Բաբայանի դերակատարումը պատերազմի ժամանակ և միանշանակ կարող եմ ասել, որ նրա վերադարձը որպես գործոն էականորեն կարող է ազդել Ադրբեջանի վերնախավի վրա,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ ղարաբաղյան ուժերն այն ժամանակ մոտավորապես 3 անգամ զիջում էին ադրբեջանական կողմին, բայց հրաշալի հաղթանակներ տարան:

Երվանդ Բոզոյանն ասել է, որ միայն այդ հիշողությունն Ադրբեջանի ռազմատենչ տրամադրությունը կթուլացնի, և կուժեղացնի Իլհամ Ալիևի վրա ճնշումները, որ նա վտանգավոր քայլերի դիմելուց զերծ մնա:

Քաղաքագետի կարծիքով դա մեծ ազդեցություն կունենա ԼՂ-ի, հատկապես վերջինի զինված ուժերի վրա, քանի որ Սամվել Բաբայանն այն լեգենդար հրամանատարներից է եղել, որի շնորհիվ կայացել է ղարաբաղյան բանակը:

Մանրամասները` «Vesti.am» տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը