Լրահոս

23.05.2016 17:58


Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է պաշտոնից

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է պաշտոնից

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։

Հրամանագրում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»։

Այս խորագրի վերջին նյութերը