Լրահոս

24.05.2016 08:43


Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում ջուր չի լինի

Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 10.00-18.00–ն, կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ զանգվածի 21-ից-26, 3-րդ զանգվածի 30, 31 համարների, 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական կոմիտեի ավանի ջրամատակարարումը:

2. Ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 10.00-20.00–ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը:

3. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 25-ին՝ ժամը 10.00-24.00-ն,կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պող. 40, 42, 44, Վրացական փող. 1-ից-10,Փափազյան փող. 15, 17, Սունդուկյան փող. 19, 27, Վաղարշյան փող. 15, 18 համարների, Հր. Քոչար փող. 9-ից-169 և Ն. Զարյան փող. 1-ից-15 համարների ու անհատական տնատիրությունների, Ռիգայի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը