Լրահոս

24.05.2016 11:00


Կամրջից նետված երիտասարդ աղջկան տեղափոխել են հոգեբուժական կլինիկա

Կամրջից նետված երիտասարդ աղջկան տեղափոխել են հոգեբուժական կլինիկա

Մայիսի 23-ին՝ ժամը 20.08-ին, ԱԻՆ–ում տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Վեդի գետի Գոռավան գյուղի մոտակայքի կամրջից երիտասարդ աղջիկը (մոտ 20 տարեկան) իրեն ցած է նետել, գտնվում է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության Վեդիի բաժնի աշխատակիցները գետից անվնաս դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Վ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Այս խորագրի վերջին նյութերը