Լրահոս

24.05.2016 11:09


ՃՏՊ Էջմիածնում

ՃՏՊ Էջմիածնում

Մայիսի 23-ին՝ ժամը 19.24-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TD 580 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանումը՝ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

Արտահոսքը դադարեցվել է:

Այս խորագրի վերջին նյութերը