Լրահոս

24.05.2016 11:25


Ուժեղ քամին վնասներ է հասցրել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (թարմացված, լուսանկարներ)

Ուժեղ քամին վնասներ է հասցրել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (թարմացված, լուսանկարներ)

Մայիսի 23-ին՝ ժամը 21.15-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի ծխատարը պոկվել և ընկել է տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պոկվել է պանելային օդատար խողովակը (1,5 քմ)։ Փրկարարները կատարել են ամրացման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 20.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 8 շենքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են թիթեղը և ապամոնտաժել վտանգավոր հատվածը (մոտ 1 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 20.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 3 շենքի տանիքից թիթեղը պոկվել և ընկել է ծառի վրա. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառից իջեցրել են երկաթյա թիթեղը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 20.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ամրացրել են տանիքից կախված թիթեղները (25 քմ)։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 19.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել է և ընկել ծառի վրա. առկա է ներքև ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառից իջեցրել են ազբոշիֆերը (72 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 19.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի տանիքի թիթեղները պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի պոկված ճաղավանդակը և ամրացրել թուլացած հատվածը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 19.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Արծրունու փողոցի թիվ 28 շենքի 4-րդ մուտքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղյա ազբոշիֆերները (մոտ 1.5 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 18.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/12 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի ծածկը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 14 բնակարանի պատշգամբի թիթեղյա ծածկը (մոտ 0.5 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 18.48-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 3-րդ փողոցի թիվ 3 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է տան տանիքի երկաթյա թիթեղը՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 18.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 20 շենքի անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված 4 թիթեղ։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 18.25-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց «Կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի տանիքը քշվել և ընկել է մոտակա այգին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Տանիքի զննման արդյունքում պարզվել է, որ ուժեղ քամուց տանիքի մետաղյա թիթեղները` մոտ 100 քմ քշվել և ընկել են մոտակա այգին. տուժածներ չկան: Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 18.13-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 43 տան տանիքի երկաթյա թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքի երկաթյա թիթեղները (մոտ 40 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 18.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի 7-րդ հարկից անձրևատար խողովակը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 17.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 46/5 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի շենքի տանիքի թիթեղները քամուց վնասվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թուլացել են շենքի արտաքին երեսպատման սալիկները: Փրկարարները հեռացրել են 1 քմ և ամրացրել մոտ 30 քմ թուլացած սալիկ:
***
Մայիսի 23-ին՝ ժամը 17.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 48 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 1 քմ):
***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.39-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մի քանի տան տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 33 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 84 քմ) և օժանդակ շինության տանիքի ծածկը (մոտ 4 քմ), թիվ 9 տան օժանդակ շինության տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 6 քմ), 7-րդ փողոցի թիվ 23 տան տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 36 քմ), 11-րդ փողոցում գտնվող մշակույթի տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 65 քմ), թիվ 77 տան օժանդակ շինության տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 18 քմ), 13-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 5 քմ) և անասնագոմի տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 24 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/2 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել է մայթին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհից:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.29-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Նահապետ Քուչակ փողոցի թիվ 40 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է տան տանքի թիթեղյա ծածկը (մոտ 100 քմ)` ամբողջությամբ:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 17.19-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Արամուս գյուղի 5-րդ փողոցի թիվ 3 տան տանիքի երկաթյա թիթեղը մասամբ պոկվել և ընկել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով թիվ 3 տան տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 80 քմ) մասամբ պոկվել և ընկել է:
***
Մայիսի 23-ին՝ ժամը 17.26-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 22-րդ փողոցի թիվ 27 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են 22 փողոցի թիվ 27 տան տանիքը՝ ամբողջությամբ (120 քմ), թիվ 5 տան տանիքը՝ մասամբ (մոտ 30 քմ) և 23 փողոցի թիվ 31 տան տանիքը՝ ամբողջությամբ (230 քմ ):
***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.21-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի թիվ 7 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել է Հովտաշատի գյուղապետը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են 17-րդ փողոցի թիվ 3 տան տանիքի երկաթյա թիթեղն ամբողջությամբ (մոտ 230 քմ) և Կամոյի փողոցի թիվ 7 տան տանիքի երկաթյա թիթեղը՝ մասամբ (մոտ 10 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.20-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են Արգիշտու փողոցի թիվ 2 տան (15 քմ), թիվ 4 տան հարակից շինության (14 քմ), թիվ 19 տան (50 քմ), Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 3 տան (70 քմ), Տիգրան Թովմասյան փողոցի թիվ 13 տան (40 քմ), Չարենցի փողոցի թիվ 21 տան (5 քմ) և հարակից շինության (40 քմ) տանիքները, Տիգրան Անդրեասյան փողոցի թիվ 14 տան շքամուտքի կախովի առաստաղը (17 քմ), Դե Ֆյուրե փողոցի թիվ 5 հասցեում գտնվող պոլիէթիլենային (100 քմ) և ապակե (100 քմ) ջերմոցների կառուցատարրերը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.18-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի թիվ 21 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տան տանիքի երկաթյա թիթեղը ամբողջությամբ պոկվել է և կախվել (մոտ 60 քմ): Վերականգման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.15-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Ագաթանգեղոս փողոցի թիվ 32 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են թիվ 32 տան (50 քմ) և թիվ 7 տան (70 քմ) տանիքների թիթեղյա ծածկերը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 17.10-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Զովունի գյուղի 7-րդ փողոցի թիվ 88 տան տանիքի ծածկը մասամբ պոկվել և ընկել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է թիվ 88 շենքի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 80 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Առնո Բաբաջանյանի փողոցի թիվ 10 տան տանիքի ծածկը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է թիվ 10 տան տանիքի թիթեղյա ծածկը՝ մասամբ (մոտ 50 քմ):

***
Մայիսի 23-ին՝ ժամը 16.54-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ՃՈ հատուկ պահպանվող տարածքի վարչական շենքի տանիքը քամուց պոկվել է և ընկել ծառայողական ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հարթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցները համապատասխան տեխնիկայի միջոցով բարձրացրել են տանիքի թիթեղները (մոտ 150 քմ) և հեռացրել ավտոմեքենաները:
***
Մայիսի 23-ին՝ ժամը 16.50-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի տանիքի ծածկը պոկվել և ընկել է բակում կայանված ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով թիվ 26 շենքի տանիքի թիթեղյա ծածկը մասամբ (մոտ 30 քմ) պոկվել և ընկել է «Mercedes C180» մակնիշի 34 PD 767 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի տանիքը և ետևի դիմապակին:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.49-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել Գավառի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է Գանձակի թիվ 2 հիմնական դպրոցի տանիքը (մոտ 55 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.43-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով ծառ է ընկել, վնասվել են էլ.լարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ. Աբրահամյան փողոցում՝ քամու հետևանքով ծառը ընկել է այգու պատի վրա՝ վնասելով գազի խողովակը և պատը (մոտ 3 մ):

Դեպքի մասին տեղեկացվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը: Գյուղապետարանի կողմից կազմվել է հաձնաժողով՝ հասցված վնասի իրական չափերը պարզելու նպատակով:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.40-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 61 շենքի տանիքի ճաղավանդակը քամու հետևանքով պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ճաղավանդակի վտանգավոր հատվածը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.29-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Նորվեգական թաղամասի տներից մեկի տանիքին ուժեղ քամու հետևանքով եղևնի է ընկել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով երկու էլ.սյուն և երկու ծառ ընկել են ավտոճանապարհին՝ այն դարձնելով անանցանելի:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.28-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի տանիքը պոկվել է և ընկել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել է գյուղի հիմնական դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը՝ 20 քմ:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 5-րդ փողոցի թիվ 14 և 16 տների տանիքներն ուժեղ քամուց պոկվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ թիվ 14 տան տանիքը մասամբ (50 քմ) պոկվել և ընկել է 16ա տան տանիքին։

Փրկարարներն իրականացրել են տանիքի ապամոնտաժման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կաշեգործների փողոցի թիվ 237 տան տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց պոկվել է և վնասել տանիքի էլ. լարերը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են Կաշեգործների փողոցի թիվ 237 տան (մոտ 30 քմ) և թիվ 290/1 տան տանիքները (մոտ 40 քմ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.03-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գամի փողոցի թիվ 1 շենքի տանիքի ծածկը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի թիվ 4 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 50 քմ) և Անդրանիկի փողոցի թիվ 12/4 տան տանիքի ազբեստյա ծածկը (մոտ 7 քմ), իսկ Գամի փողոց թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղը պոկվել է (մոտ 12 քմ) և ընկել:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ Կարմիր բլուր թաղամասի թիվ 115 ավագ դպրոցի տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է 118 տան տանիքի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան տանիքից անվտանգ տարածք են տեղափոխել երկաթե թիթեղները և տախտակները (10 քմ)։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.59-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Անդրանիկի փողոցում վնասվել են 4 տների տանիքները և մեկ ծառ:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է 4-րդ փողոցի թիվ 1 տան երկաթյա թիթեղը (մոտ 140 քմ), 5-րդ փողոցի թիվ 2 տան (մոտ 50 քմ), 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 տան ազբեստյա ծածկերը (մոտ 3 քմ), 5-րդ նրբանցքի 4-րդ փակուղու թիվ 3 տան (մոտ 12 քմ) և 12-րդ փողոցի թիվ 10 տան մոտակայքում ընկուզենին արմատախիլ է եղել և ընկել գազատար խողովակի վրա, գազի արտահոսք չկա:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Պարույր Սևակի անվան N 123 հիմնական դպրոցի տանիքը ուժեղ քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թիթեղը պոկվել և ընկել է:

Փրկարարներն ընկած թիթեղը (20 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի թիվ 82 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` փակելով այն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մասամբ պոկվել է թիվ 82 տան տանիքը (12 քմ) և ընկել «Opel Zafira» մակնիշի 98 QO 988 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել). տուժածներ չկան։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլ. լարերի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են «Էլ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող հոսանքալարերը, և վթարը կվերացվի ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղյա ազբոշիֆերները (մոտ 1.5 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 7 հասցեում՝ «Գենացվալե» պանդոկի տանիքի երկաթյա թիթեղները քամուց թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղները (մոտ 20 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.34-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արագածոտնի մարզի Ավան գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տանը հարակից անասնագոմի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 110 քմ), 6-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5 տան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 160 քմ), 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 տանը հարակից անասնագոմի ազբեստյա ծածկը (մոտ 140 քմ), 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 15 տան ազբեստյա ծածկը (մոտ 10 քմ), 2-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 4 տանը հարակից անասնագոմի ազբեստյա ծածկը (մոտ 15 քմ), 4-րդ փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ), 4-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 1 տան օժանդակ կառույցի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 30 քմ), 6-րդ փողոցի թիվ 7 տանը հարակից անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ), գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 30 քմ), գյուղի սկզբնամասում գտնվող ալրաղացի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 110 քմ), անասնագոմերի տանիքի ազբեստյա ծածկերը (մոտ 100 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի և Նար-Դոս փողոցների խաչմերուկում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են «ԲՄՎ» մակնիշի 34 AN 182 պետհամարանիշով ավտոմեքենայից. տուժածներ չկան։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.30-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ) պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ավտոճանապարհից:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.29-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու հրապարակի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքը վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ) պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ավտոճանապարհից:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 55 տան մոտակայքում ուժեղ քամուց էլ․սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է նաև Ջիվանու փողոցի թիվ 49 տան տանիքի թիթեղը և ընկել ճանապարհին, թեքվել է թիվ 20 տան մոտակա էլ. սյունը։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլ․ լարերը և թիվ 49 տան տանիքի թիթեղը (12 քմ)։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.22-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի թիվ 17 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է տան տանիքի երկաթյա թիթեղը՝ մասամբ (մոտ 60 քմ):

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.22-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Շիրակի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող թիվ 115 դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 դպրոցի առաջին մասնաշենքի տանիքն ամբողջությամբ (985 քմ) պոկվել և ընկել է մյուս մասնաշենքի տանիքին։

Փրկարարներն իրականացրել են մաքրման և ապամոնտաժման աշխատանքներ։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Քաջազնունու փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում ծառի ճյուղերը հեռացրել են «Միցուբիշի Իո» մակնիշի 34 OM 400 պետհամարանիշով ավտոմեքենայից. տուժածներ չկան։

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում էլ. սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են երթևեկելի գոտում գտնվող էլ. լարերը և քաղաքացիների հետ համատեղ ամրացրել էլ. սյունը:

***

Մայիսի 23-ին՝ ժամը 15.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցում ուժեղ քամու հետևանքով խանութի տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Քոթանյան փողոցի թիվ 13/3 հասցեում գտնվող գյուղատնտեսական ապրանքների խանութ-սրահի (մոտ 72 քմ) և Քոթանյան փողոցի թիվ 13/5 հասցեում գտնվող կերերի խանութի (մոտ 72 քմ) տանիքների թիթեղյա ծածկերը պոկվել և ընկել են, ինչի հետևանքով վնասվել են կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի 71 VL 700 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը, հետևի ապակին, կողային հայելիները և 1 էլ. սյուն:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները:

Այս խորագրի վերջին նյութերը