Լրահոս

24.05.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 23-ից 24-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 23-ից 24-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը