Աշխարհ

24.05.2016 18:30


Հրդեհից փրկվելու համար երեխաներով ընտանիքը դուրս է նետվել 5–րդ հարկից (տեսանյութ)

Հրդեհից փրկվելու համար երեխաներով ընտանիքը դուրս է նետվել 5–րդ հարկից (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Ստրունինո քաղաքի Կվարտալ փողոցում, որտեղ, ինչպես տեղեկացնում է НТВ–ն, ընտանիքը դուրս է նետվել 5–րդ հարկից՝ բնակարանում բռնկված հրդեհի պատճառով։

Դեպքի ականատեսները նկարահանել են՝ ինչպես են ծնողները պատուհանից դուրս նետում սկզբում երեխաներին, այնուհետև իրենք իրենց։ Բարեբախտաբար, շենքի տակ հարևանները սավան էին ձգել, և բոլորը ողջ են մնացել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկնելու հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է 20 րոպեի ընթացքում մարել կրակը։

Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը