Լրահոս

24.05.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 25-ին առանձին շրջաններում, 26-29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում

Մայիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-29-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Երևանի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.20C (1989 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.10C (1991 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.70

Այս խորագրի վերջին նյութերը