Աշխարհ

24.05.2016 17:10


Ջիլիան Անդերսոնը հայտարարել է, որ կուզենար Ջեյմս Բոնդի դերը խաղալ (լուսանկար)

Ջիլիան Անդերսոնը հայտարարել է, որ կուզենար Ջեյմս Բոնդի դերը խաղալ (լուսանկար)

Հայտնի «Գաղտնի նյութեր» սերիալի աստղ Ջիլիան Անդերսոնը հայտարարել է, որ դեմ չէր լինի Ջեյմս Բոնդին մարմնավորել։

«Թվիթթերի» իր էջում դերասանուհին իր երկրպագուներից մեկի պատրաստած լուսանկարն է հրապարակել, որում պատկերված է 007 գործակալի տեսքով։

«Չգիտեմ՝ ով է դրա հեղինակը, բայց ինձ դուր է գալիս»,–մակագրել է դերասանուհին՝ հավելելով #NextBond հեշթեգը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր Բոնդի ամենահավանական թեկնածուն դերասան Թոմ Հիդդլսթոնն է, իսկ Դենիել Քրեյգը հրաժարվել է հատուկ գործակալին մարմնավորելուց անգամ 100 մլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը