Լրահոս

24.05.2016 17:35


Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1943 թ. ծնված Ազատ Ա.-ի բնակության հասցեում:
Ոստիկանության ծառայողների պահանջով Ազատ Ա.-ն ներկայացրել է իր տանը կից ավտոտնակի չհրկիզվող պահարանում պահվող «ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի, 39 մմ տրամաչափի և «ՄՌ-161կ» տիպի, 5,6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացաններ, ինչպես նաև «ՏՕԶ-34Ե» տիպի, 20 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացան և 20 մմ տրամաչափի 11 փամփուշտ, ավտոտնակի ձախակողմում տեղադրված երկրորդ չհրկիզվող պահարանից ներկայացրել է «Սուպեր-X» գրառմամբ երեք տուփ` յուրաքանչյուրում 100 փամփուշտ, և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանում է իրեն:
Զենք-զինամթերքն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը