Լրահոս

24.05.2016 17:40


Ծառայության վայրը լքելու համար քահանան կարգալույծ է հռչակվել

Ծառայության վայրը լքելու համար քահանան կարգալույծ է հռչակվել

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Խադ քահանա Ղազարյանը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը և կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Վիգեն Ղազարյան:

Այս խորագրի վերջին նյութերը