Լրահոս

24.05.2016 21:00


Մոսկվայում ձեռք բերված ատրճանակն առգրավվեց

Մոսկվայում ձեռք բերված ատրճանակն առգրավվեց

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Թումանյան փողոցում գտնվող շոգեբաղնիքի տարածքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Աղասի Թ.-ին, ում մոտ հայտնաբերվել է «MP-C54 K-Cal 4.5mm» տիպի ատրճանակ` պահունակով` լիցքավորված 6 փամփուշտով:
Աղասի Թ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածն օդաճնշիչ ատրճանակ է, ձեռք է բերել մոտ մեկ ամիս առաջ Մոսկվա քաղաքից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը