Լրահոս

24.05.2016 18:15


Մայիսի 30-ից Երևանում նոր արագաչափ սարքեր կգործարկվեն

Մայիսի 30-ից Երևանում նոր արագաչափ սարքեր կգործարկվեն

Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի մայիսի 30-ից գործարկվելու է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը՝ Մյասնիկյան-Հերացի փողոցների խաչմերուկից Գայի պողոտա ուղղությամբ՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Նույն օրվանից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը: Նշված վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը