Աշխարհ

24.05.2016 18:45


Պակիստանը չի հաստատում «Թալիբանի» առաջնորդի մահը

Պակիստանը չի հաստատում «Թալիբանի» առաջնորդի մահը

Պակիստանի իշխանությունները չեն կարող հաստատել ծայրահեղական «Թալիբան» շարժման առաջնորդի՝ մոլլա Ահթար Մանսուրի մահը, քանի դեռ չի անցկացվել ԴՆԹ թեսթ։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Չաուդհրի Ալի Խանը։

«Պակիստանի կառավարությունը չի կարող բացահայտել այդ տվյալները առանց գիտական և օրինական հիմնավորման»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ ներկայումս սպանվածի ԴՆԹ–ի նմուշներն ուղարկվել են համեմատության Մանսուրի հարազատի տրամադրած տվյալների հետ։ Նախարարը նաև հրաժարվել է բացահայտել հարազատի ինքնությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ դեսպանը կանչվել է Պակիստանի ԱԳՆ՝ «Թալիբանի» առաջնորդին հասցված ավիահարվածի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը