Լրահոս

25.05.2016 10:05


«Մերսեդեսը» դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտ 10մ

«Մերսեդեսը» դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտ 10մ

Մայիսի 25-ին՝ ժամը 01.08-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 21 AA 122 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ա. 1983 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտ 10մ:

Մինջ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության ավտոմեքենայով Ս. Ա.-ը և ուղևորներ Ա. Հ.-ը (1983 թ. ծնված) և Գ.Ղ.-ը (1973 թ. ծնված) տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ Ս. Ա.-ի վիճակը գնահատում են միջին ծանրության իսկ, Ա. Հ.-ի և Գ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված և բեռնվել ավտոքարշակ:

Այս խորագրի վերջին նյութերը