Աշխարհ

25.05.2016 15:56


Պորոշենկոն մեկնել է Կիևի օդանավակայան՝ Սավչենկոյին դիմավորելու

Պորոշենկոն մեկնել է Կիևի օդանավակայան՝ Սավչենկոյին դիմավորելու

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՌԴ–ում դատապարտված ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի մայրը շտապ մեկնել են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան։ Որոշ տվյալներով՝ ուր որ է՝ այնտեղ վայրէջք կկատարի Սավչենկոյին տեղափոխող ինքնաթիռը։

«kp.ru»–ի փոխանցմամբ՝ նշվում է նաև, որ Մոսկվա է մեկնել ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին տեղափոխող օդանավը, որոնք Ուկրաինայում 14 տարվա ազատազրկման էին դատապարտվել։ Նրանց համարում էին ռուս հատուկջոկատայիններ և մեղադրում ահաբեկչության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնի Ռոստովում կայացել է ռուս լրագրողների սպանությանը մեղսակցելու համար ՌԴ–ում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակման գործընթացը Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը