Լրահոս

25.05.2016 16:57


Ավտոմեքենան արգելափակվել է ճահճի մեջ

Ավտոմեքենան արգելափակվել է ճահճի մեջ

Մայիսի 25-ին՝ ժամը 14.12-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մարսիկ գյուղին հարակից դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 OP 643 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը