Աշխարհ

25.05.2016 17:26


Սավչենկոն չի ընդունել Տիմոշենկոյի ծաղկեփունջը

Սավչենկոն չի ընդունել Տիմոշենկոյի ծաղկեփունջը
Կիև ժամանած Նադեժդա Սավչենկոն լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվել է ծաղկեփունջ ընդունել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Սավչենկոյից։ Այս մասին հայտնում է ТСН–ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնբասում լրագրողների սպանության գործով Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված Սավչենկոյին այսօր փոխանակել են Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների հետ։

RT–ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ առաջնորդի խոսքով՝ ներման որոշումը թելադրված է մարդասիրական նկատառումներով և ուղղված է Ուկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտության լարվածության նվազմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը