Լրահոս

26.05.2016 09:50


Հրդեհ Բերդ քաղաքում

Հրդեհ Բերդ քաղաքում

Մայիսի 25-ին՝ ժամը 20.07-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Լևոն-Բեկի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող նախկին «Կենցաղի տան» երկրորդ հարկում (մոտ 282 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.10-ին, մարվել՝ 00.36-ին: Երկրորդ հարկի 12 սենյակներից 8-ն ամբողջությամբ այրվել են (մոտ 153 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը