Աշխարհ

26.05.2016 11:31


Եգիպտոսը կարող է նոր տարանցիկ երկիր դառնալ փախստականների համար

Եգիպտոսը կարող է նոր տարանցիկ երկիր դառնալ փախստականների համար

Եվրամիությունը մտավախություն ունի, որ բալկանյան երթուղու փակումից հետո ներգաղթյալների հոսքը Եվրոպա կհասնի Եգիպտոսով։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Die Welt»–ին հղումով։

«Իրական վտանգ կա, որ ոչ միայն Լիբիան, այլ նաև Եգիպտոսի արևմուտքը տարանցիկ տարածաշրջան կդառնան փախստականների համար»,– հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆա Լամբսդորֆը՝ Եվրոպային կոչ անելով օպերատիվ կերպով ներազդել իրավիճակի վրա։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ ապացույցներ կան այն բանի, որ ներգաղթյալների հոսքը Եգիպտոս մեծանում է։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ընդլայնել դեպի Եգիպտոս «Սոֆիա» առաքելությունը, որը տեղեկատվություն է հավաքում Աֆրիկայի ապօրինի ներգաղթյալներին ԵՄ ափեր փոխադրողների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը