Լրահոս

26.05.2016 12:29


Մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է հորը

Մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է հորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 25-ին՝ ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը Իսակովի պողողոտայի 4/2 շենքի իր բնակարանում հայտնաբերել է Հ. Առաքելյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ձախ աչքին հայտնաբերվել է արյունազեղում, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ քերծվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 2-ին, նշված հասցեում Հայկարամ Առաքելյանին մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է որդին` Արմեն Առաքելյանը:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ա. Առաքելյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը