Լրահոս

26.05.2016 14:14


Եռյակ որդիներ լույս աշխարհ բերած ընտանիքը սահմանային գյուղում ծանր վիճակում է հայտնվել (լուսանկարներ)

Եռյակ որդիներ լույս աշխարհ բերած ընտանիքը սահմանային գյուղում ծանր վիճակում է հայտնվել (լուսանկարներ)

Լուսանկարում պատկերված այս հրաշք ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Ոսկևան գյուղում, նրանք արդեն ունեին մեկ որդի՝ Արարատը, և անցյալ տարի ընտանիքը համալրվեց ևս եռյակ որդիներով՝ Արամեն,Վաչեն, Վահեն:

Ընտանիքը բազմանդամ է՝ ութ հոգի, աշխատում է միայն ընտանիքի հայրը, իսկ սկեսուրը, ով նախկինում մանկավարժ էր, հիմա փոխարինում է հարսին դպրոցում:

Ապրելով սահմանագծում, արդեն իսկ սահմանապահ լինելով, այս մարդիկ մեծացնում են չորս զինվոր: Սակայն ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝ առաջնային խնդիր է կազմակերպել փոքրիկների սնունդը:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Մնացականյանների ընտանիքին, կարող են զանգահարել նրանց՝ +37494 312 167 հեռախոսահամարով, կամ այցելել Տավուշի մարզ, գյուղ Ոսկևան։

Ընտանիքի մոր՝ Անժելա Մնացականյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել են հաշվեհամարներ՝

220152369504000 ՀՀ դրամ;

220151630211958 ԱՄՆ դոլար;

220151630096002 ԵՎՐՈ;

220151633611001 ՌԴ ռուբլի;

SWIFT:AGCAAM22։

Այս հրաշք փոքրիկները մեր վաղվա անդորրի պահապաններն են:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը