Լրահոս

26.05.2016 15:54


ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կա տուժած

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կա տուժած

Մայիսի 26-ին՝ ժամը 12.30-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 87 հասցեում գտնվող Ավիացիոն ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի մոտակայքում բախվել են «Միկի Մաուս» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել»մակնիշի 34 TQ 634 պ/հ (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1981թ.), «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 CQ 459 պ/հ (վարորդ ՝ Ա. Տեր-Թ.) և «Պրադո» մակնիշի 444 OO 02 պ/հ (Գ. Բ.) ծառայողական ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ.Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը