Լրահոս

26.05.2016 21:00


Տանիքի գաղտնարանից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Տանիքի գաղտնարանից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արմեն Կ.-ին պատկանող Վահագնի գյուղի տանը և օժանդակ շինություններում:
Խուզարկությամբ տան տանիք տանող դռան վերևի ազբոշիֆերի և փայտի միջև ընկած հատվածից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ՏՏ» տիպի ատրճանակի` 19, 7.62 մմ տրամաչափի 1 և 5.6 մմ տրամաչափի 80 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի, մեկփողանի, ակոսավոր 5.6 մմ տրամաչափի հրազեն` փամփշտակալով` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը