Լրահոս

26.05.2016 17:30


Դեղատան դրամարկղից և խանութի հաճախորդուհու պայուսակից գողություններ կատարած կինը հայտնաբերվեց

Դեղատան դրամարկղից և խանութի հաճախորդուհու պայուսակից գողություններ կատարած կինը հայտնաբերվեց

Երևանի Կոմիտասի պողոտայի 27 հասցեում գտնվող դեղատան տնօրենից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դրամարկղից գողացել են 85.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Մարիամ Խ.-ն ապրիլի 11-ի երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 59 հասցեում գործող հագուստի խանութում 1969 թ. ծնված Նելլի Գ.-ի պայուսակից գողացել է 10.000 դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը և 30.000 դրամ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը