Լրահոս

26.05.2016 17:25


ՄԻՊ–ը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՄԻՊ–ը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականներիեւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փասխստականների եւ ապաստան հայցողների իրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերըեվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել է հատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը նշված իրավիճակներում:

Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդ շրջանակներում որդեգրված առաջնահերթությունները:

Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում:

Այս առումով ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտորինգային համապատասխան կարողությունների զարգացման, հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստման անհրաժեշտությունը:

Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագորակցել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը