Լրահոս

27.05.2016 10:40


Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Մայիսի 27-ին՝ ժամը 04.40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 22 շենքի բակում այրվում է կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.53-ին, մարվել՝ 05.03-ին:

Այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 06 OL 619 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ և ավտոմեքենայի տակ գտնված ներքնակը (120x180):

Այս խորագրի վերջին նյութերը