Լրահոս

27.05.2016 12:30


Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:
Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Այս խորագրի վերջին նյութերը