Լրահոս

27.05.2016 13:03


Քաղաքաշինության նախարարն այցելել է Շիրակի մարզ

Քաղաքաշինության նախարարն այցելել է Շիրակի մարզ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ։

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու խնդիրը:

Նախարար Սարգսյանը եղել է նաև «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքում իրականացվող հասարակական նշանակության կառույցի շինհրապարակում, մարզի պատասխանատուների հետ քննարկել կառույցի վերաբերյալ նախագծային լուծումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզում առկա 3-4- րդ կարգի վթարային շենքերի խնդիրներին:

Այցի շրջանակում Ն. Սարգսյանը մասնակցել է նաև 1918 թվականին Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի (հեղինակ՝ Ասլան Մխիթարյան) բացման արարողությանը, որի ստեղծմանն աջակից է եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը