Լրահոս

27.05.2016 14:01


Ադրբեջանը փորձում է քողարկել Արցախի բնակիչներին թունավորելու իր քայլերը

Ադրբեջանը փորձում է քողարկել Արցախի բնակիչներին թունավորելու իր քայլերը

Ասելով, որ Հայաստանը քիմիական զենք է օգտագործում` ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստերը քողարկել:

«Artsakhpress.am»–ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում մայիսի 27-ին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայկական կողմը քիմական զենք է կիրառել:

«Ադրբեջանը բազմիցս քիմիական թունվոր նյութեր է օգտագործել Արցախի բնակչության նկատմամբ: Դա եղել է խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիևը եկել է իշխանության: Նրանք թունավորում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ջրային պաշարները, այդ պատճառով էլ Ղարաբաղը, որ աշխարհի մակարդակով առաջին տեղն էր գրավում երկարակյացների քանակով (1970 թվականին մենք զբաղեցնում էինք առաջին տեղը երկարակեցության և վերջին տեղը՝ հիվանդությունների ու հատկապես քաղցկեղի քանակով) 1989 թվականին Անդրկովկասում արդեն առաջին տեղում էինք: Դա գալիս է թունավորումից»,- ասաց մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանը նաև հիշեցրեց, թե ինչպես էին 1990 թվականին Ստեփանակերտի ջրամատակարման ցանցի մեջ գցել կրեոլին վտանգավոր նյութ, որի հետանքով մայրաքաղաքի մոտ մեկ երրորդը զրկվել էր ջրից, ընտանի կենդանիներ էին մի քանի ժամում սատկել, բազմաթիվ մարդիկ հայնվել էին հիվանդանոցում:

«Նույն բանն անում էին նաև Շուշիի շրջանում, այլ տեղերում: Երբ նրանք խոսում են, թե Քարվաճառում, այսպես կոչված, հայկական ատոմակայանի թափոններն են թաղվում, իհարկե, դա այդպես չէ, բայց մենք հասկանում ենք, որ սա հիմք է նախապատրաստում, որ, եթե վաղը, Աստված մի արասցե, ինչ-որ ձևով կարողանան այդ տարածքի վրա ազդեցություն գործել, անպայման կթունավորեն մեր գետերը: Իսկ այնտեղից սկիզբ են առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա-Որոտան գետը: Այսինքն` ամբողջ Հայաստանը կապույտ ցեղասպանության կենթարկեն»,-նշեց Դավիթ Բաբայանը:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը